Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով «ՌՈԶ ԱՐՏ»ՍՊԸ-ի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` «ՌՈԶ ԱՐՏ»ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-026-0106-0043 կադաստրային ծածկագիր 0.2334 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարարական կառուցապատման 07-026-0106-0037 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.03942 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /22000/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |