Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 38-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2020 թվականի N 38-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի,  հիմք ընդունելով Արտակ Մարտիրոսյանի դիմումը և այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով  նախատեսված  հողամաս ավագանին որոշում է՝

1.     Համաձայնություն տալ Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 29092020-07-0112 վկայական, կադաստրային ծածկագիրը՝ 07-021-0089-0114) Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդի խճուղի 4-րդ փակուղի թիվ 5 հասցեում գտնվող 0.26 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Արտակ Մարտիրոսյանին։

2.    Արտակ Մարտիրոսյանը պարտավոր է

Գառնի համայնքապետարանի 900105207170 հաշվեհամարին մուծել 2 106 000 (երկու միլիոն  հարյուրվեց հազար) դրամ՝ հողամասի գինը:

3.Սահմանել, որ  սույն  որոշումից  ծագող  գույքային  իրավունքների  նոտարական  ձևակերպման  և  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արտակ Մարտիրոսյանի կողմից: 

 

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվա հաջորդող օրվանից։


Կողմ -7

ԱԲԵԼՅԱՆ ՍԱՐՈ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՌ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner