Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղամա փողոց թիվ 3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-026-0122-0093 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Ազատ Հայրապետյանին: 2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.125 հա արժեքը 2347130 ՀՀ դրամ, շենք.շինության 184.74քմ արժեքը 788110 ՀՀ դրամ) 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |