Այսօր: Հինգշաբթի, 19 Մայիսի 2022թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 231
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, 041125156, 096233343, garni.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2021 թվականի N 231

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի, և  ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի թիվ 35-Ա որոշմամբ, Գառնի  համայնքի 2022 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով, որոշում եմ

1.    Սկսել  Գառնի  համայնքի 2022թ-ի  բյուջետային  տարվա  գործընթացը :

2.    Աշխատակազմի  համապատասխան  ծառայություններին    բյուջետային հիմնարկների   ղեկավարներին ՝  մինչև  2021 թվականի   սեպտեմբերի  27-ը  կատարել   բյուջեի  մուտքերի  և  ելքերի  հաշվարկներ,  ներկայացնել  2022թվականի  բյուջետային   ֆինասավորման  հայտերը  և  պահպանման  ծախսերի  նախահաշիվներ  համապատասխան  հիմնավորումներով

3.    Աշխատանքների իրականացման վերահսկողությունը դնել համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Արփենիկ  Բաղդասարյանի վրա։ 

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, Շահումյան 4
041125156
garni.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner