Այսօր: Կիրակի, 26 Սեպտեմբերի 2021թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 29-Ա


Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թվականի հունվարի 1-ի թիվ 186-Ն հրամանիպահանջներով, հիմք ընդունելով Գառնի համայնքի բնակիչ Գառնիկ Վարդանի Եփրեմյանի դիմումը Գառնի ձոր հատվածում գտնվող 07-021-0383-0013 կադաստրային ծածկագրով 0.497044 հա հողամասը իր կողմից 10 տարուց ավել անընդմեջ բացահայտ և բարեխղճորեն օգտագործելու պայմաններում ձեռքբերման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն օտարելու վերաբերյալ և այդ հողամասի նկատմամբ «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից 2020թվականի ապրիլի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքում գտնվող 0.497044 հա ջրային հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունքի հաստատող փաստաթուղթ, ավագանին որոշում է

1.     Գառնի համայնքային սեփականություն համարվող 07-021-0383-0013 ծածկագրով 0.497044 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել՝ ջրայինից գյուղատնտեսական նշանակության ֆոնդի հողեր՝ համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի դեկտեմբերի 27-ի N 1596-Ն որոշմամբ հաստատված Գառնի համայնքի գլխավոր հատակագծին:

2.    Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքում գտնվող 0.497044 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ:

3.    Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, Շահումյան 4
041125156
garni.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner