|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2025 թվականի N 1556 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 166-Ա որոշումը ՝ որոշում եմ. 1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Զորավար Անդրանիկի փողոց 1-ին փակուղի թիվ 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0089-0209 կադաստրային ծածկագրով 0.01346 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում գտնվող համայնքային սեփականության իրավունքը ճանաչված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Մայիս Խաչատրյանին: 2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.01346 հա հողամասի համար՝ 388660 (երեք հարյուր ութսունութ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, 24.6քմ շինության համար՝ 123470 (հարյուր քսաներեք հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|