Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդկետի և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022թվականի ապրիլի 05-ի N 41-Ա որոշումը որոշում եմ`
1.Մկրտիչ Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղի 07-026-0118-0034 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 0.04 հա մակերեսով, փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2. Նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան , ընթացիք հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում :
3. Մկրտիչ Սարգսյանին պարտավորեցնել համայնքապետարանի համապատասխան հաշվին N 900105207170 մուծել հողերի տարբերությունը 687400 (վեց հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: