Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 37 հոդվածի 3-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ՝
Գառնի համայնքի Գողթ գյուղի միջնակարգ դպրոց կավուցելու վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2. Հաստատել Գառնի համայնքի Գողթ գյուղի միջնակարգ դպրոց կավուցելու վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը՝ համաձայն հավելվածի:
3. Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Գառնի համայնքապետարանի առաջատար մասնագետ Հասմիկ Գրիգորյանին:
4. Հանձնարարել Հասմիկ Գրիգորյանին՝ համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել հանրային քննարկումների հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում, և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ, հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար՝ Լիպարիտ Թադևոսյանը