Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 170-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Սերգեյ Ղահրամանյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0261-0106 կադաստրային ծածկագրով 0.236 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0261-0107 կադաստրային ծածկագրով 0.03023 հա մակերեսով գյւողատնտեսկան այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Սերգեյ Ղահրամանյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 2100 /երկու հազար հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: