Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի պահանջներով, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 20242QYQNM ծածկագրով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարյամ, Կարեն, Գրետա, Գայանե և Սարգիս Գրիգորյաններին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում Գեղարդի խճուղի 72 բնակելի տուն հասցեում գտնվող, 07-021-0089-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
որոշում եմ`
1. Մարյամ, Կարեն, Գրետա, Գայանե և Սարգիս Գրիգորյաններին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 154.10քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 30.07քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը, 3.30քմ, 8.37քմ և 14.85քմ արտաքին մակերեսներով հավաբները, 67.45քմ արտաքին մակերեսով հացատունը, 43.58քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 2.82քմ արտաքին մակերեսով կաթսայատունը, 41.17քմ, 49.72քմ, 19.44քմ և 14.85քմ արտաքին մակերեսներով ծածկերը և 3.10քմ արտաքին մակերեսով հենապատը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվին 628 160 /վեց հարյուր քսանութ հազար հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո :
2. Ուժը կորցրած համարել Գառնի համայնքի ղեկավարի 2023թվականի սեպտեմբերի 25-ի ՙԻնքնակամ շինությունների օրինականացման մասին՚ թիվ 955 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: