Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնման ձևը համաձայն «Գնումների մասին» օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային պայմանները և աշխատանքների տարաբնույթ լինելը, ավագանին որոշում է Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնումը կատարել հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: |