Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 38-Ա որոշումը և քաղաքացի Ներսես Վարդանի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Ներսես Վարդանի Վարդանյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0311-0187 կադաստրային ծածկագրով 0.38377 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0311-0188 կադաստրային ծածկագրով 0.33381 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Ներսես Վարդանի Վարդանյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 22 600 /քսաներկու հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: