Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով որոշում եմ`
1.Արմեն Արսենյանին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ Գառնի համայնքի Գողթ գյուղի 07-026-0024-0010 ծածկագրով հասցեյում բնակելի տան և պարիսպի կառուցման, նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վիրապ Կարապետյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Արսենյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրը: