Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 170
 

Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Գեոքոնսթրաքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 21-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0261-0107 կադաստրային ծածկագրով 0.03023 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0261-0106 կադաստրային ծածկագրով 0.236 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Սերգեյ Ղահրամանյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10092025-07-0035 վկայական, տրված՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին) խնդրանքը, համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0261-0107 կադաստրային ծածկագրով 0.03023 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Սերգեյ Ղահրամանյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0261-0107 կադաստրային ծածկագրով 0.03023 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Գառնի համայնքի գառնի գյուղի 07-021-0261-0107 կադաստրային ծածկագրով 0.03023հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Սերգեյ Ղահրամանյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի գառնի գյուղի 07-021-0261-0106 կադաստրային ծածկագրով 0.236 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0261-0107 կադաստրային ծածկագրով 0.03023 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 2100 (երկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Սերգեյ Ղահրամանյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner