Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 172-Ա
 

Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ՊՌՈՇԱԲԵՐԴ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 12-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0026 կադաստրային ծածկագրով 0.2224 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0023 կադաստրային ծածկագրով 0.4586 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողամասի սեփականատեր Կարեն Ռուբիկի Ավագյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19102023-07-0084 վկայական, տրված՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին) խնդրանքը, համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0026 կադաստրային ծածկագրով 0.2224 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Կարեն Ռուբիկի Ավագյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0026 կադաստրային ծածկագրով 0.2224 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0026 կադաստրային ծածկագրով 0.2224 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Կարեն Ռուբիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի գառնի գյուղի 07-021-0384-0023 կադաստրային ծածկագրով 0.4586 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0384-0026 կադաստրային ծածկագրով 0.2224 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 54200 (հիսուն չորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Կարեն Ռուբիկի Ավագյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner