Հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Նիկոլի Պետրոսյանի դիմումը, համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 47-Ա որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի՝ որոշում եմ`
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 3-րդ փողոց թիվ 74/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-022-0027-0010 կադաստրային ծածկագրով 0.01553 հա մակերեսով հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Համլետ Պետրոսյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել հողամասի համար՝ 0.01553 հա արժեքը 291 610 /երկու հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր տասը/ ՀՀ դրամ, ինքնակամ կառույցի համար՝ 17.26 քմ արժեքը 220 900 /երկու հարյուր քսան հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: