Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.10.25 ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՍՈՒ ՆԱՀԱՆԳԻ ԴՈՒՆՀՈՒԱՆԳ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԶՀՈՒ ՋԻԱՆՋՈՒՆԸ ԿՆՔԵՑԻՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոկտեմբերի 13-ին Գառնի համայնքը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գանսու նահանգի Դունհուանգ քաղաքը ստորագրեցին քույր քաղաքների համագործակցության պայմանագիր, որի նպատակն է խորացնել երկու համայնքների միջև մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերը։ Պայմանագիրը ստորագրվեց Դունհուանգ քաղաքում անցկացվող «Global Mayors Dialogue. Dunhuang» միջազգային համաժողովի շրջանակում։ Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը մասնակցեց համաժողովին՝ ներկայացնելով Գառնի համայնքի պատմամշակութային ժառանգությունը, հնագույն արժեքները և զարգացման հնարավորությունները։ Նորաստեղծ այս համագործակցությունը լայն հնարավորություններ է բացում՝ միջազգային հարթակում առավել ճանաչելի դարձնելու Գառնի համայնքը, ներկայացնելու ... Մանրամասն
06.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի քաղաքացիներ Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող Արամուսի բնակիչներին պատկանող հողատարածքների հարակից տարածքներում օգտագործվել է կրծողների դեմ պայքարի համար դեղամիջոցներ, հորդորում ենք ԶԳՈՒՇԱՆԱԼ:

17.09.25 ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել ... Մանրամասն
07.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում աշխատանքների ծավալի ավելացման պայմաններում քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։

2025 թվականի հուլիսի 31-ին նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը մասնավորապես․

- ժամը 11։00-ից 16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Շրջիկ գրասենյակը նշված օրը տեղակայված կլինի Գառնի համայնքի համայքապետարանի հարակից տարածքում:

10.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Հունիսի 12-ին ծառայություններ կմատուցվեն. 🕙 ժամը 10:00-15:00 📍 Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Ստեփան Շահումյան փողոց 4, (համայնքապետարանի դիմաց) Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, ... Մանրամասն
21.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։ 

Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը` լրացնելով էլեկտոնային հարցաթերթը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8TAELc4d5lIaNj6vnoj86DnkJof_pahZcDK8kqo7kTnTMSQ/viewform

08.04.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2025 թվականի ապրիլի 07-ից մինչև ապրիլի 25-ը կայանալիք Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կարող են մինչև ապրիլի 25-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնիի համայնքապետարան:Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2025 թվականի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Գառնի համայնքի ավագանու նիստ
Տեսահոլովակ
Գառնի համայնք
Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակն արդ
Համայայկական խաղեր
Զբաղվածության ծրագիր
Գառնի համայնքի ավագանու N 2 հերթական նիստ՝ 15.02.2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner