Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հոկեմբերի 07-ի թիվ 192-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Վարսենիկ Նորիկի Գրիգորյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-026-0277-0437 կադաստրային ծածկագրով 0.418 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-020277-0436 կադաստրային ծածկագրով 0.3007 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Արայիկ Ղարիբյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 118 000 /հարյուր տասնութ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: