Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.<<ՕԱԶԻՍ ԳԱՌՆԻ>> ՍՊԸ-ին՝ տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի Ազատամարտիկների խճուղի 2/19 հասցե հողամասում <<ՕԱԶԻՍ ԳԱՌՆԻ>> ՍՊԸ-ին՝ պատկանող տարածքում հանրային սննդի օբյեկտի, շվաքարանների և լողավազանի կառուցման համար:
2.Պարտավորեցնել <<ՕԱԶԻՍ ԳԱՌՆԻ>> ՍՊԸ-ին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ՕԱԶԻՍ ԳԱՌՆԻ>> ՍՊԸ-ին՝ ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: