Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 172-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Կարեն Ավագյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0384-0226 կադաստրային ծածկագրով 1.3392 հա մակերեսով գյուղատնտեսական հնդավոր, վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0384-0026 կադաստրային ծածկագրով 0.2224 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Կարեն Ավագյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 54200 /հիսունչորս հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: