Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Գառնի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 862

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191 հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 169.16 հոդվածի 3-րդ մասի  որոշում եմ ՝

1. Քաղաքացի Արուս Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոց թիվ 4/1 հասցեում առանց համապատասխան թույլտվության բացօթյա առևտուր այդ փաստի շուրջ հարուցել վարչական վարույթ:

2.Վարչական վարույթի լսումներ նշանակել 2025 թվականի մայիսի 26-ին Ժամը 12:00-ին Գառնի համայնք Ստ. Շահումյան փողոց թիվ 4 հասցեյում համայնքապետարանի վարչական շենք:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից :

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Տ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

2025թ. մայիսի  19
գ. Գառնի