 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 864
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Սուրիկի Գրիգորյանին պատկանող 07-021-0262-0029 կադաստրային ծածկագրով 0.466194 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր, հնդավորի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը Գառնի համայնքի բյուջեի 900105207170 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 12 948 750 /տասներկու միլիոն իննհարյուր քառասունութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Տ. ՊՈՂՈՍՅԱՆ
2025թ. մայիսի 19
գ. Գառնի