 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 226
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-022-0027-0006 կադաստրային ծածկագրով հողամասից 0.01553 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Տ. ՊՈՂՈՍՅԱՆ
2024թ. փետրվարի 22
գ. Գառնի