Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10 հոդվածի 11-րդ կետով, 48 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ավագանին որոշում է 1. Սահմանել Գառնի համայնքի ղեկավարի սոցիալական աջակցության կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներդրման չափորոշիչները՝
ա) Հաշմանդամ, կերակրողին կորցրած ընտանիքներին սոցօգնություն առավելագույն չափ սահմանել 150000 դրամ:
բ) զոհված ազատամարտիկների անապահով ընտանիքներին սոցօգնություն առավելագույն չափ սահմանել 400000 դրամ:
գ)Սոցիալական անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման համար յուրաքանչյուր բնակչի համար տրամադրել սոցօգնություն առավելագույն չափ սահմանել 100000 դրամ:
դ) Անապահով ուսանողների ուսման վարձի մասնակի մարման համար սոցօգնություն տրամադրելու առավելագույն չափ սահմանել 40000 դրամ: |