Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 29-Ա


Զեկ. ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով <<Տեղական իրքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետով հիմք ընդունելով 2017թ. մայիսի 31-ի միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ավագանին որոշում է`

Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությունը Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող`

1.     Համայնքային սեփականություն համարվող (ծածկագիր 07-021-026-005) –ից 0.1899 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի, հասարակական կառուցապատման:

2.     Քաղաքացու սեփականություն համարվող (ծածկագիր 07-021-0307-0032) 0.2670 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի հասարակական կառուցապատման:

ա) Առկա ինքնակամ շինությունների օրինականացումը իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության  և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանմամբ  և նախատեսել տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատում:

բ) <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասով սահմանված կարգով նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի հաստատված գլխավոր հատակագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:

3.    Սույն որոշման 2-րդ կետը ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողերի կադաստրային արժեքների տարբերությունը` 1682100 դրամ վճարելուց հետո

4.    Սույն որոշման առաջին կետն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման ըհաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner