Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 37-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 37-Ն


Զեկ. ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2008 Թ-Ի ԴԵԿՏԱՄԲԵՐԻ 1-Ի N1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 70   հոդվածի  3-րդ մասով հիմք ընդունելով “ Տեղական Ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով (օրենքը  ընդունված 2013թ. հունիսի 19-ին) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ պրն. Կ.  Շահգալդյանի 2013թ. հուլիսի 17-ի N01/15.1/2742-13 գրությամբ ներկայացրած  առաջարկը ավագանին որոշում է
  1. Կոտայքի մարզի Գառնի գյուղական համայնքի ավագանու 2008 թ. դեկտեմբերի 1-ի << Գառնի գյուղական համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> N1 –Ն որոշման մեջ կատարել լրացումներ.
Որոշմամբ հաստատված << Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու կանոնագարգը >> հավելվածի
« Համայնքի ավագանու անդամի պարտականությունները» 18-րդ մասը լրացնել նոր 7,8 և 9 կետերով
       
         ''7'' Անդամակցել ավագանու որև է մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա
                 նիստերին

 

     ''8'' Կազմակերպել համայնքի բնակչության ընդունելիություն և հանրային
               հանդիպումներ

 

        ''9'' Օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների
               մասնակցությունը

 

« Բնակչության մասնակցությունը» 11-րդ մասը լրացնել նոր 6, 7 և 8  կետերով

 

          ''6'' Համայնքի ավագնու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ
                 կարող է հանդես գալ նաև համայնքում հաշվառված 16 տարին լրացած
                 համայնքի բնակչության թվի 2% -ը՝ կախված համայնքի բնակչության թվից:

 

          ''7'' Հանրային բաց լսումների կամ քննարկումների արդյունքում ընդունված
               դիտողությունների և առաջարկությունների  վերաբերյալ համայնքի ղեկավարի
               կողմից ներկայացրած տեղեկատվությունը ընդունել և քննարկել  մինչև համայնքի
               բյուջեյի  կատարման տարեկան հաշվետվության հաստատումը մեկ ամսյա
              ժամկետում:  Առաջարկությունների դեպքում նույն նախագիծը երկրորդ անգամ
               ենթակա է քննարկման 6 ամիս հետո:
 
      ''8'' Հանրային բաց լսումների կամ քննարկումների արդյունքում մինչև համայնքի
             զարգացման քառամյա ծրագրի և կամ համայնքի տարեկան բյուջեյի հաստատումը
             համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած տեղեկատվությունը ընդունել
             քննարկման « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության
             օրենքի 27.1 հոդվածով սահմանված ժամկետներում:
 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner