Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122 Ն և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37 հոդվածի 1-ին մասի որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Խաչիկ Մերուժանի Տոնիկյանին պատկանող 07-022-0135-0078 կադաստրային ծածկագրով 0.1051 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո Գառնի համայնքի բյուջեի 900105208178 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 1 973 470 /մեկ միլիոն իննհարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
3.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի <<Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին>> N1580 որոշումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: