Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգիրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մաիսն>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Սերգեյ Հայրապետյանը Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0080-0040 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ իրականացրել է շինարարական աշխատանք որոշում եմ

1.Քաղաքացի Սերգեյ Հայրապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով 100.000 (հայրուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով :

2.Պարտավորեցնել Սերգեյ Հայրապետյանին օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Գառնի համայնքի բյուջեի N 900105207105 հաշվին:

3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Սերգեյ Հայրապետյանին:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթին մասնակից Սերգեյ Հայրապետյանին որոշման մասին իրազեկելու օրվա հաջորդող օրվանից:

5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով , կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner