Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37 հոդվածի 1-ին մասի՝ որոշում եմ.
1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Խաչիկ Մերուժանի Տոնիկյանին պատկանող 07-022-0135-0078 կադաստրային ծածկագրով 0.1051 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի <<Հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին>> N1585 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: