Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>>՝ թիվ 122-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 -րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N88 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0069-0081 կադաստրային ծածկագրով 0.01002 հա մակերեսով ջրային նպատակային նշանակությունը և ջրային գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման նշանակության:
2.Հողամասում առկա շինության նպատակային և գործառնական նշանակությունը փոխել հասարական՝ որպես խանութ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: