Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.03.24 📌Գառնի համայնքը ձեռք է բերել նոր տեխնիկա (պիկապ)
Գառնի համայնքը ձեռք է բերել 3 տեխնիկա, որը նախատեսել էր ձեռք բերել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի, Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի ծառայության որակի բարելավում» ծրագրի շրջանակներում։
 
🔸Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 82.300.000 (Ութսուներկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմել է 5%` 4.115.000 (Չորս միլիոն հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ։
14.03.24 📌 «Գառնիի Մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կատարվում են մի շարք աշխատանքներ:
Ամբողջությամբ փոխվել է մանրահատակը (150քմ), գնվել է նոր գույք՝ հեռուստացույցներ, ջրի դիսպենսեր սարքեր, խոհանոցային մի շարք պարագաներ (վառարաններ և այլն):
Այս պահին կատարվում են պահեստի կապիտալ վերանորոգումներ:
19.12.23 📌Գառնիի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայքի բանուկ խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ։

🚦Անվտանգ երթևեկությունը  ապահովելու նպատակով Գառնի բնակավայրի թվով երկու խաչմերուկներում՝ Ջ.Ալեքյան-Գ.Մարզպետունի փողոցների խաչմերուկ, Երևանյան-Գ.Մարզպետունի փողոցների խաչմերուկ, Երևանյան-Ջ.Ալեքյան փողոցների հատման հատվածում տեղադրվել են լուսացույցներ, որոնք այլևս կկարգավորեն երթևեկությունը նշված ճանապարհահատվածում։

30.11.23 Հաղթանակ

📌Նոյեմբերի 13-18-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ շոտոկան կարատեի աշխարհի 16-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 43 երկրից ավելի քան 800 մարզիկներ:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Գառնի համայնքից և վերադարձել մրցանակային արդյունքներով. 

🥈2-րդ տեղ - Ջեսիկա Սարգսյան

🥉3-րդ տեղ - Հայկ Ղարիբյան

Շնորհավորում ենք մեր մարզիկների  և մաղթում նորանոր հաղթանակներ.

20.10.23 📌ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 26-ին ժամը 10։00- 13:00 ընկած ժամանակահատվածում Գառնի համայնքի Գառնի գյուղում տեղի է ունենալու հատուկ տակտիկական ուսումնավարժանք և շչակների փորձարկում։

 

Խնդրում ենք չանհանգստանալ:

25.09.23 ԱՍՀՆ 114 թեժ գիծ
Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։  Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։ Հարթակը նախատեսված է բացառապես ... Մանրամասն
19.09.23 📌Գառնի համայնքը ձեռք է բերել ևս մեկ նոր տեխնիկա.

✅ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի կոմունալ ծառայության որակի բարելավում» ծրագրով համայնքը արդեն ձեռք է բերել 2 նոր տեխնիկա։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Գառնի համայնքի ավագանու նիստ
Տեսահոլովակ
Գառնի համայնք
Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակն արդ
Համայայկական խաղեր
Զբաղվածության ծրագիր
Գառնի համայնքի ավագանու N 2 հերթական նիստ՝ 15.02.2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner