15.03.24
📌Գառնի համայնքը ձեռք է բերել նոր տեխնիկա (պիկապ)
|
Գառնի համայնքը ձեռք է բերել 3 տեխնիկա, որը նախատեսել էր ձեռք բերել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի, Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի ծառայության որակի բարելավում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 82.300.000 (Ութսուներկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմել է 5%` 4.115.000 (Չորս միլիոն հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ։
|
|
14.03.24
📌 «Գառնիի Մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կատարվում են մի շարք աշխատանքներ:
|
Ամբողջությամբ փոխվել է մանրահատակը (150քմ), գնվել է նոր գույք՝ հեռուստացույցներ, ջրի դիսպենսեր սարքեր, խոհանոցային մի շարք պարագաներ (վառարաններ և այլն): Այս պահին կատարվում են պահեստի կապիտալ վերանորոգումներ:
|
|
19.12.23
📌Գառնիի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայքի բանուկ խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ։
|
🚦Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով Գառնի բնակավայրի թվով երկու խաչմերուկներում՝ Ջ.Ալեքյան-Գ.Մարզպետունի փողոցների խաչմերուկ, Երևանյան-Գ.Մարզպետունի փողոցների խաչմերուկ, Երևանյան-Ջ.Ալեքյան փողոցների հատման հատվածում տեղադրվել են լուսացույցներ, որոնք այլևս կկարգավորեն երթևեկությունը նշված ճանապարհահատվածում։
|
|
30.11.23
Հաղթանակ
|
📌Նոյեմբերի 13-18-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ շոտոկան կարատեի աշխարհի 16-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 43 երկրից ավելի քան 800 մարզիկներ: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Գառնի համայնքից և վերադարձել մրցանակային արդյունքներով. 🥈2-րդ տեղ - Ջեսիկա Սարգսյան 🥉3-րդ տեղ - Հայկ Ղարիբյան Շնորհավորում ենք մեր մարզիկների և մաղթում նորանոր հաղթանակներ.
|
|
20.10.23
📌ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հոկտեմբերի 26-ին ժամը 10։00- 13:00 ընկած ժամանակահատվածում Գառնի համայնքի Գառնի գյուղում տեղի է ունենալու հատուկ տակտիկական ուսումնավարժանք և շչակների փորձարկում։ Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
25.09.23
ԱՍՀՆ 114 թեժ գիծ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։ Հարթակը նախատեսված է բացառապես ...
Մանրամասն |
|
19.09.23
📌Գառնի համայնքը ձեռք է բերել ևս մեկ նոր տեխնիկա.
|
✅ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի կոմունալ ծառայության որակի բարելավում» ծրագրով համայնքը արդեն ձեռք է բերել 2 նոր տեխնիկա։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |