Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Գառնի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՕԳՈՍՏՈՍԻ 2021թվականի N 231

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի, և  ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի թիվ 35-Ա որոշմամբ, Գառնի  համայնքի 2022 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով, որոշում եմ

1.    Սկսել  Գառնի  համայնքի 2022թ-ի  բյուջետային  տարվա  գործընթացը :

2.    Աշխատակազմի  համապատասխան  ծառայություններին    բյուջետային հիմնարկների   ղեկավարներին ՝  մինչև  2021 թվականի   սեպտեմբերի  27-ը  կատարել   բյուջեի  մուտքերի  և  ելքերի  հաշվարկներ,  ներկայացնել  2022թվականի  բյուջետային   ֆինասավորման  հայտերը  և  պահպանման  ծախսերի  նախահաշիվներ  համապատասխան  հիմնավորումներով

3.    Աշխատանքների իրականացման վերահսկողությունը դնել համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Արփենիկ  Բաղդասարյանի վրա։ 

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Գառնի