Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Գառնի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԱՊՐԻԼԻ 2022թվականի N 209

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդկետի   և   հիմք  ընդունելով    համայնքի  ավագանու  2022թվականի  ապրիլի  05-ի  N 41-Ա   որոշումը   որոշում եմ`

1.Մկրտիչ Սարգսյանի սեփականության իրավունքով   պատկանող   Գառնի   համայնքի  Գողթ գյուղի 07-026-0118-0034  կադաստրային   համարի    գյուղատնտեսական    նշանակության   վարելահողը՝  0.04 հա  մակերեսով,   փոխադրել  բնակավայրի   բնակելի  կառուցապատման   հողերի  կատեգորիա՝ օրենսդրությամբ  սահմանված  կարգով  բնակելի  կառուցապատման  համար:

2. Նշված    հողի    նպատակային  նշանակության   փոփոխությունը   պետական   գրանցում  ստանալուց   հետո  ընդգրկել   համայնքի   տարեկան ,   ընթացիք   հաշվառման  և   համայնքի   հողային  հաշվեկշռում :

3. Մկրտիչ Սարգսյանին պարտավորեցնել համայնքապետարանի համապատասխան հաշվին N 900105207170 մուծել հողերի տարբերությունը 687400 (վեց հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Գառնի