Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Գառնի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒԼԻՍԻ 2021թվականի N 197

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով, որ  օրինական  հատկացված  հողամասին  կից  ինքնակամ  զբաղեցրած  հողամասը  և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ-ի մայիսի 15-ը  ունեցել  է  նույն  սահմանագիծը  և  փաստացի  օգտագործել և մինչ օրս օգտագործվում է  սեփականատերի կողմից, քարտեզագրվել  և  նույն  սահմանագծով  ճանաչվել է որպես մեկ միավոր ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ`

1.     Կորյուն, Սիրուն Ավետիսյաններ, Սիրամարգ Պապիկյան, Կալիպսե Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվող 0.28829 հա  սեփական գյուղնշանակության   հողամասի ծածկագիր 07-021-0383-0037  սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:

2.    ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 02 հունիսի 2021թվականի N 155 որոշումը

3.    Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Գառնի