Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 178
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2020 թվականի N 178

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով Արտակ Ժորայի Բաղդասարյանի դիմումը և <<ինքնակամ կառուցված շենքերի,  շինությունների  և ինքնակամ  զբաղեցված  հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արտակ Ժորայի Բաղդասարյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ << ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդհոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված  ինժիներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում,  չիհակասում  քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ

1.     Ճանաչել Արտակ Ժորայի Բաղդասարյանի սեփականության  իրավունքը  ըստ  կադաստրային  քարտեզագրման  արդյունքի, կադաստրային 07-021-0350-0014 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.165836 համակերեսով վարելահողի, որը փոստացի օգտագործվել է նրա կողմից մինչև 2001թվականի մայիսի 15-ը:

2.    Հողամասի  սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> ՍՊԸ-իկողմից  չափագրված  և  Գառնի  Համայնքի  ղեկավարի  կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3.    Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի  Արտակ Ժորայի Բաղդասարյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի նկատմամբ ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner