Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 175
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2020 թվականի N 175

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշոտ Արամայիսի Ասատրյանի դիմումը և <<ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշոտ Արամայիսի Ասատրյանին  հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ <<հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով  նախատեսված  սահմանափակումների  ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես  նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ

1.     Ճանաչել Աշոտ Արամայիսի Ասատրյանի սեփականության իրավունքը  ըստ  կադաստրային  քարտեզագրման  արդյունքիկադաստրային 07-021-0334-0001 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.107983 հա  մակերեսով  վարելահողի, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից մինչև 2001թվականի մայիսի 15-ը:

2.    Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> ՍՊԸ-իկողմից  չափագրված  և  Գառնի  Համայնքի  ղեկավարի  կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3.    Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի  Աշոտ Արամայիսի Ասատրյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի նկատմամբ ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner