Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քնարիկ, Մամիկոն, Քնարիկ, Արգամ Լևոնյանին և Սոֆիա Թադևոսյանին համասեփականության իրավունքով պատկանող, Կատայքի մարզի Գառնի համայնքի Գ. Մարզպետունու փոփոց թիվ 4 հասցեում տնամերձ հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ`
1. Քնարիկ, Մամիկոն, Քնարիկ, Արգամ Լևոնյանին և Սոֆիա Թադևոսյանին համասեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի վրա 2020 թվականին ինքնակամ կառուցված 90.61քմ. տնտեսական շինությունը ճանաչել օրինական:
2. 2020թվականին կառուցված արտաքին մակերեսներեվ 90.61 քմ, տնտեսական շինությունները ճանաչել օրինական համայնքապետարնի համապատասխան հաշվին 90.61*6000*0,11=59803 ՀՀ դրամ մուծելուց հետո
3. Որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: