Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության 2020թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Գառնի համայնքի մանկապարտեզի նորմասնաշենքիկառուցում»,
2) «Գառնի համայնքի երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգում»,
3) «Գառնի համայնքի երաժշտական դպրոցի շենքի վերակառուցում»:
1. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2020թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1) « Գառնի համայնքի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում» ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 50 տոկոսը,
2) «Գառնի համայնքի երկրորդ աշխարհամարտի զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգում» ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 70 տոկոսը,
3) « Գառնի համայնքի երաժշտական դպրոցի շենքի վերակառուցում» ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 70 տոկոսը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |