Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը, ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին կից Գառնի համայնքում գտնվող 07-021-0087-0099 կադաստրային համարի 356.35 քառ.մետր մակերեսով բնակելի կառուցապատման և 07-021-0273-0050 կադաստրային համարի 1857.0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական այլ, իրենց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորը օտարել նրանց ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |