|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մայիսի 2021 թվականի N 23-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը, ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին կից Գառնի համայնքում գտնվող 07-021-0087-0099 կադաստրային համարի 356.35 քառ.մետր մակերեսով բնակելի կառուցապատման և 07-021-0273-0050 կադաստրային համարի 1857.0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական այլ, իրենց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորը օտարել նրանց ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |
Կողմ -7 ԱԲԵԼՅԱՆ ՍԱՐՈ ԱՐՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|