Ղեկավարվելով հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 17 սեպտեմբերի 2009թ. գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7,8 և 9 կետերով և հաշվի առնելով ,որ վարելահողի վրա կատարվել էտնկարք, և կատարվել է բարելավում և այժմ դարձել է բարձրարժեք 4-րդ կարգի պտղատու խաղողի այգի որոշում եմ`
1. Գառնիի համայնքում Վասակ Գրիգորի Գրիգորյանին համասեփականության իրավունքով պատկանող սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության 0,1870 հա ցածրարժեք գյուղատնտեսական նշանակության 07-021-0381-0012 ծածկագրի վարելահողը փոխել բարձրարժեք 4-րդ կարգի բազմամյա խաղողի այգի հողատեսքով :
2. Որոշման մեկ օրինակը սահմանված ժամկետում ուղարկել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանում: