Հիմք ընդունելով Արտակ Ժորայի Բաղդասարյանի դիմումը և <<ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արտակ Ժորայի Բաղդասարյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ << ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ
1. Ճանաչել Արտակ Ժորայի Բաղդասարյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 07-021-0351-0016 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.181975 հա մակերեսով վարելահողի, որը փոստացի օգտագործվել է նրա կողմից մինչև 2001թվականի մայիսի 15-ը:
2. Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> ՍՊԸ-իկողմից չափագրված և Գառնի Համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արտակ Ժորայի Բաղդասարյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի նկատմամբ ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից